Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Սյունիքի նոր մարզպետի ընտանիքը գուցե փորձի իր թեկնածուն ունենալ թիվ 38 ընտրատարածքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 38 ընտրատարածքում որոշել է սեպտեմբերի 29-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն անցկացնել: Արտահերթ ընտրության անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, ով տարիներ շարունակ պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:

Այս պահին դեռևս հայտնի չէ, թե որ կուսակցությունն ում է առաջադրելու այդ ընտրատարածքում անցկացվելիք ընտրություններին մասնակցելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը փորձեց կանխատեսել, թե ովքեր կարող են լինել հավանական թեկնածուները:

Նրա կարծիքով՝ իշխանությունը, անշուշտ, կփորձի այդ տեղը պահել և իր շարքերից որևէ մեկին առաջադրելով՝ այդ ընտրատարածքում պատգամավոր դարձնել, թեև այդքան էլ չի կարևորում, թե ում, որովհետև, ըստ Գորիսի նախկին քաղաքապետի, ով էլ լինի, լինելու է իշխանության կամակատարը:

«Ես կարծում եմ, որ Հակոբյանների ընտանիքը թեկնածու կունենա, բայց չեմ կարող ասել, թե Սուրեն Խաչատրյանը կցանկանա՞ առաջ մղել որևէ մեկին, թե՞ ոչ: Ամեն դեպքում թեկնածուն կլինի Հանրապետական կուսակցությունից որևէ մեկը, որևէ սպասարկու, և ամեն ինչ կանեն իրենց նախընթաց ընտրությունների ձևով:

ՀՅԴ-ն հայտարարել է, որ, ըստ էության, իրենք լուրջ չեն վերաբերվում այս ընտրություններին, և դեռևս հայտնի չէ՝ թեկնածու կառաջադրե՞ն, թե՞ ոչ, բայց, կարծես, նրանք ևս գիտեն, որ ընտրության ճանապարհով որևէ բան չի կարող փոխվել:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», կարծես թե տրամադիր են թեկնածու առաջադրելու: Թող առաջադրեն, յուրաքանչյուրին ցանկանում եմ հաջողություն, բայց կրկնում եմ, որ մեր երկրում, մասնավորապես՝ Սյունիքում, քանի դեռ այս իշխանությունը գործում է, չի կարող լինել ազատ ու արդար ընտրություն»,- ասաց Ս. Հարությունյանը:

Նա հավելեց, որ նույնիսկ գորիսյան դեպքերից հետո իշխանությունը գործի կդնի ընտրակեղծիքների ողջ բազան՝ իր թեկնածուին առաջ տանելու նպատակով: Ինքը այլ կերպ մտածելու որևէ հիմք չունի, քանի որ գործող իշխանությունը միայն տխրահռչակ ընտրությունների արդյունքում կարող է հաղթանակ գրանցել, այլ կերպ հնարավոր չէ:

Սամվել Հարությունյանի համոզմամբ՝ ժողովրդի մեծամասնությունը հույսեր չի կապում գալիք ընտրությունների հետ: «Կարևորում եմ այն, որ ոչ թե ընտրություններով, այլ ժողովուրդը նախևառաջ ուղղակի ժողովրդավարության ճանապարհով, հուժկու պայքարի, ազգային-ազատագրական պայքարի արդյունքում դե ֆակտո իր ձեռքը վերցնի իշխանությունը, որից հետո կարող են տեղի ունենալ ազատ ու արդար ընտրություններ»,- նման տեսակետ հայտնեց Սամվել Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում