Ճապոնական իենի կուրսի նվազումը դրական ազդեցություն է թողել ճապոնական Toyota ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա: Արդյունքում ընկերության եկամուտը վերջին եռամսյակում՝ ապրիլից հունիս, գրեթե կրկնապատկվել է: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Ուրբաթ օրը Toyota-ն հայտարարել է, որ իր օպերացիոն եկամուտը այդ ժամանակահատվածում կազմել է 6.69 մլրդ դոլար, ինչը 87.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Toyota-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ իենի նվազած կուրսն օգնել է բարելավել ընկերության եկամուտները: Ընկերությունում կարծում են, որ եկամուտների աճին նպաստել են նաև ծախսերը կրճատելու ջանքերը: