Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կասկածի տակ Է առել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում արևմտյան երկրների կոալիցիայի մտադրությունների անկեղծությունը։
«Այդ պետություններն իրենց բոլոր հարցերը դիտարկում են սեփական շահերի պրիզմայով եւ չեն մտածում ինչպես Սիրիայում, այնպես Էլ Իրաքում ահաբեկչությունն արմատախիլ անելու մասին»,-Խամենեիի խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք երկրներ պահանջում են փոխել Սիրիայի կառավարությունը, մինչդեռ պատերազմն ավարտվելու համար անհրաժեշտ Է բացահայտել այն սանձազերծողներին եւ հակամարտությանը նպաստող գործոնները։ Խամենեին նման հայտարարությամբ հանդես է եկել հոկտեմբերի 26-ին Ֆինլանդիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը:
Իրանի գերագույն ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի հարցում Իրանի բռնած դիրքը խելամիտ է և հիմնված է Սիրիայի ժողովրդի ու օրինական կառավարությանն աջակցելու սկզբունքի վրա։







































