Իտալիայի կենտրոնական մասում գրանցվել է մեկ օրում երրորդ ստորգետնյա ցնցումը՝ հայտնլ է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն։ Այս մասին փոխանցում է RaiNews24 հեռուստաալիքը։
4.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է նույն շրջանում, ինչ նախորդ երկուսը։
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով առաջացած սրտի կաթվածից Տոլենտինոյում 63-ամյա բնակիչ է զոհվել։ Երկրաշարժի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել մեկ երեխա։













































