ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իրաքի հետ համակարգել ջանքերն ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման։
«Նախագահը ողջունել է Թուրքիայի և Իրաքի միջև շարունակվող երկխոսությունը՝ ուղղված Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի ջանքերում Թուրքիայի մասնակցության համապատասխան մակարդակի ու ձևի որոշմանը։ Երկու առաջնորդները հաստատել են կոշտ աջակցություն Իրաքի ինքնիշխաությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Բացի այդ,ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԴԱԻՇ-ի դեմ կռվող սիրիական ընդդիմությանն աջակցելու համար։ Օբաման նաև ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության անհրաժեշտությունը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը անհանգստություն էր արտահայտել Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ գործողություններում Թուրքիայի հնարավոր մասնակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան պետք է գործի Իրաքի կառավարության թույլտվությամբ։











































