Ծանր մենինգիտով հիվանդացած երեխան, ում հոսփիս էին տեղափոխել մահվանից առաջ, ցնցել է բժիշկներին՝ շարունակելով ապրել արհեստական շնչառության ապարատի անջատումից հետո: Հարիսոն Էլմերը Շեֆիլդի մանկական հոսփիս էր տեղափոխվել, որտեղ բոլորի կարծիքով, պետք է անցնեին նրա կյանքի վերջին օրերը:
Սակայն անհավանական բան է տեղի ունեցել, երեք շաբաթական Հարիսոնն ապացուցել է, որ ինքը կարող է պայքարել և ապրել արհեստական շնչառության ապարատից անջատված: Այժմ տղան վեց ամսական է և՝ բոլորովին առողջ:
Հարիսոնն առողջ է ծնվել, սակայն մի քանի շաբաթ անց հիվանդացել է և հոսպիտալացվել շտապօգնության մեքենայով: Երեխային տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում, և ծնողները, վախենալով վատագույնից, հիվանդանոցում մկրտել են նրան:
Որոշ ժամանակ անց բժիշկները հայտարարել են, որ երեխային փրկելու համար ոչինչ չեն կարող անել:
Հիվանդության պատճառով Հարիսոնի մի ականջը խլացել է և նրա մոտ ուղեղի թեթև կաթված կա, սակայն նա նորմալ է զարգանում:
«Նա երջանիկ, առողջ երեխա է: Նա մեր փոքրիկ հրաշքն է»,- ասել է մայրը, ով չի հավատում իր երջանկությանը:









































