Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԳԱ-ն 25-րդ անգամ բանաձև է ընդունել ԱՄՆ-ի կողմից Կուբայի տնտեսական, առևտրային ու ֆինանսական շրջափակման դադարեցման անհրաժեշտության մասին։
Այդ մասին նշված է ՄԱԿ-ի կայքում։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնի ու Հավանայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Վաշինգտոնն առաջին անգամ դեմ չի արտահայտվել փաստաթղթին։
Ընդհանուր առմամբ փաստաթղթին աջակցել է 191 երկիր, որոնք կողմ են արտահայտվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում ամերիկյան շրջափակման վերացմանը։









































