Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը չի ծրագրում սիրիական Ռաքքան ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողության հարցում համագործակցել Ռուսաստանի ու Սիրիայի հետ.
«Մենք չենք քննարկում որևէ համագործակցություն սիրիական վարչակարգի կամ նրանց հետ կապված ուժերի հետ»։ Քարթերն այդպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք միջազգային դաշինքը չի պատրաստվում Ռաքքայի ազատագրման հարցում համագործակցել սիրիական բանակի կամ Ռուսաստանի հետ։
Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունը Ռաքքայում կարող է սկսվել արդեն մի քանի շաբաթ անց։ ԱՄՆ-ը տվյալ գործողության համար ծրագրում է ընդլայնել սիրիական ընդդիմության մարտիկների նախապատրաստական ծրագիրը։








































