Lenta.ru-ի փոխանցմամբ՝ իրաքցի զինվորականները երկրի հյուսիսում հայտնաբերել են ԴԱԻՇ զինյալների ստորգետնյա գաղտնի թունելները։ Դրանք հայտնաբերվել են Մոսուլ քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ քրիստոնեական տաճարի տակ։
ԴԱԻՇ-ի զինյալները դրանք օգտագործել են որպես թաքստոցներ, երբ վերահսկել են տեղանքը։ ԴԱԻՇ-ը տվյալ շրջանն իր վերահսկողության տակ է վերցրել 2014 թվականին և այդ վերահսկողությունը կորցրել է միայն վերջին օրերին։












































