Thursday, 16 05 2024
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի հավասար և կայուն զարգացմանը. դեսպան Պյոտր Սվիտալսկի

Երևանում մեկնարկել է բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրներում կայուն զարգացման աջակցությանը:

Միջոցառման շրջանակներում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրամիությունը ներկայացնող այլ պաշտոնյաներ:

«Այսօր մենք նշում ենք երեք կարևոր միջացառում,- հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության բաժնի ղեկավար Լոուրենս Մերեդիտը:

– Նախ, մենք նախարար Լոքյանի հետ նշում ենք Հայաստանի տեղական ինքնակառավարման 20-ամյակը: երկրորդը, ինձ համար մեծ հաճույք է հայտարարել Քաղաքապետերի դաշնագրի շատ հաջող նախաձեռնության մասին, որը նվիրված է կլիմայի փոփոխության խնդիրներին և էներգետիկ արդյունավետության զարգացմանը:

Երրորդը, հայտարարում եմ քաղաքապետերի բոլորովին նոր՝ տնտեսական զարգացման նախաձեռնության մասին, որը աշխատելու է բոլոր տեղական համայնքների հետ Արևելյան գործընկերության երկրներում՝ ամրապնդելով տեղական տնտեսական զարգացումը»:

Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ համաժողովը շատ կարևոր միջոցառում է ԵՄ Հարևանության քաղաքականության և մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, բայց այն համաժողովը շատ կարևոր է նաև Հայաստանի համար:

«Համաժողովը հերթական միջոցառումն է այս շաբաթ Հայաստանում սկսված հանդիպումների, սեմինարների շարքում: Դրանք կայացել են Եվրամիության հովանու ներքո՝ ուղղված բիզնեսի զարգացմանը: Այս համաժողովը Արևելյան գործընկերության երկրների և դրանց շրջանների կայուն զարգացման մասին է: Հայաստանը այսօր ունի շատ կարևոր մի փաստաթուղթ՝ տարածքային զարգացման ռազմավարություն: Այն այժմ գործարկվում է՝ թևակոխելով իրագործման փուլ, և Եվրամիությունը պատրաստ է տարբեր նախագծերի միջոցով աջակցել Հայաստանին՝ երկրի շրջանների հավասար և կայուն զարգացման գործում, որպեսզի փակվի ճեղքը Երևանի ու մյուս շրջանների միջև, և մայրաքաղաքն և մյուս շրջանները հավասարապես զարգանան»,- նշեց դեսպան Սվիտալսկին:

Նախար Դավիթ Լոքյանն էլ, շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին շնորհավորանքների համար, տեղեկացրեց, որ Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները բարձր է գնահատվել Եվրախորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Արամ Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում