Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը թիմի կազմում չի մասնակցի ֆրանսիական «Մոնակո»-ի դեմ ընկերական խաղին:
The Independent-ը տեղեկացնում է, որ ուելսցի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, սակայն իսպանական ԶԼՄ-ները պնդում են, որ կիսապաշտպանը պատրաստվում է ժամանել Մադրիդ և պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 120 մլն եվրո:



































