«Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր իրական դեմքն ավելի շուտ ցուցադրեց, քան նախատեսվում էր»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի նախագահի Իսրայելի վերաբերյալ հնչեցրած կոչը: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
«Դա այն է, ինչ Ռուհանին մտածում է: Դա ցուցադրում է իշխող ռեժիմի նպատակները, որոնք միտված են միջուկային զենք ստանալուն, որպեսզի սպառնան Իսրայելի և ամբողջ աշխարհի անվտանգությանը»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանում կայացած Պաղեստինի աջակցության ցույցի ժամանակ Ռուհանին հայտարարել է, որ սիոնիստական վարչակարգը հին վերք է մուսուլմանական աշխարհի մարմնին, և այդ վերքը հարկավոր է հեռացնել:









































