ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաստակեցրել է Ռուսաստանի հանդեպ ունեցած դիրքորոշումը։ Միլիարդատերը իրեն չի համարում Մոսկվայի ո՛չ ընկերը, ո՛չ թշնամին, հաղորդում է Reuters-ը։
«Կցանկանայի հույս ունենալ, որ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կձևավորվեն լավ հարաբերություններ։ Ես ռուսների ո՛չ ընկերն եմ, ո՛չ թշնամին»,-ասել է Թրամփը։
Նա հերթական անգամ քննադատել է իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնին՝ հակառուսական դիրքորոշման համար։
«Նա Պուտինին միշտ վատ կողմից է ներկայացնում։ Եթե նա հաղթի, ինչպե՞ս է պատրաստվում հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Նախ Պուտինը կհրաժարվի բանակցել նրա հետ, երկրորդ՝ չեմ կարծում, որ ՌԴ նախագահը հարգում է նրան»,-նշել է Թրամփը։









































