ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ծառայողները այլևս չեն կարող Playboy և մեծահասակների համար նախատեսված ևս 47 ամսագիր գնել ռազմաբազաների խանութներից: Թերթի կրպակների ղեկավարությունը հայտարարում է, որ դա հարկադիր որոշում էր՝ կապված ամսագրերի վաճառքի կտրուկ անկման հետ:
Morality in Media ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր ԱՄՆ-ում պայքարում են պոռնոգրաֆիայի և այլ անպատշաճ երևույթների դեմ, նման որոշումը անվանել են բանակում սեռական շահագործման պայքարի դեմ թեմաների «մեծ հաղթանակ»՝ հաղորդում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի՝ Morality in Media-ն մտադիր է նմանատիպ որոշման հասնել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում և ծովային հետևակի կորպուսում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամլո-քարտուղար Քրիս Ուորդը հավելել է, որ Playboy ամսագիրը կփոխարինվի այլ հայտնի պարբերականներով:








































