Ֆրանսիական «Լիոն»-ի հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսը մոտ է «Նյուքասլ» տեղափոխությանը: «Լիոն»-ի նախագահ Ժան Միշել Օլան հայտարարել է, որ ակումբներն արդեն համաձայնության են եկել:
«Մենք համաձայնության ենք եկել «Նյուքասլ»-ի հետ, որը վճարելու է 8 մլն եվրո և ևս 2 մլն՝ հավելավճարի տեսքով:
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի այն բանից հետո, երբ համաձայնության կգանք նաև գործակալների վճարների հարցում:
Հուսամ՝ հարցը կլուծվի առաջիկա 24 ժամերին»,- հայտարարել է Օլան:









































