Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը համակերպվել է մտքին, որ թիմից հեռանալու է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Guardian-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում է Ամստերդամի «Այաքս»-ի դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը, ում տրանսֆերի դիմաց «Տոտենհեմ»-ը պատրաստ վճարել 18-25 մլն եվրո:
Լոնդոն կարող է վերադառնալ «Արքայական ակումբ»-ի կիսպաաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 25-30 մլն եվրո:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել Մոդրիչի ծառայություններից:








































