Թուրքիան բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված հայ-թուրքական սահմանում տեղի ունեցած միջադեպի հետ, ինչի հետևանքով սպանվել էր թուրք հովիվ: Այս մասին գրում է թուրքական Hürriyet պարբերականը:
Ինչպես գրում է պարբերականը, բողոքի նոտան փոխանցվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանության միջոցով:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Կարսի բնակիչ Մուստաֆա Ուլկերը հայ-թուրքական սահմանին վիրավորվել էր ռուս սահմանապահների կողմից ու հաջորդ օրը ստացած վնասվածքներից մահացել:









































