Sunday, 05 05 2024
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ

Պաշտոնական Ստեփանակերտը պատասխանում է Իլհամ Ալիևին

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում և որևէ քայլ չի ձեռնարկում հրադադարի ռեժիմի պահպանման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ. սա է պատճառը, որ այս հարցերում առայժմ լուրջ առաջընթաց չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին, նրանց հանդիպմանը Արցախի իշխանությունների հետ:

«Ընդհանուր առմամբ համանախագահների այցը կարելի է արդյունավետ համարել»,- ասում է Դավիթ Բաբայանը՝ տեղեկացնելով, որ Ստեփանակերտում Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր հարցերի, մասնավորապես՝ իրավիճակին սահմանային գոտում, խաղաղության և կայունության պահպանմանը տարածաշրջանում և այդ համատեքստում հրադադարի ռեժիմի վերահսկման և շփման գծում միջադեպերի հետաքննության ներդրման անհրաժեշտությանը:

Բաբայանի խոսքով՝ դրանից հետո հնարավոր կլինի արդեն պատասխանատվության կանչել հրադադարը խախտողներին:
Առայժմ լուրջ առաջընթաց չկա այդ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, քանի որ Ադրբեջանն է, Դավիթ Բաբայանի խոսքով, խոչընդոտում դրանց մշակմանը և զինադադարի ռեժիմի արդյունավետ պահպանմանը: Ադրբեջանը թե՛ Վիեննայի և թե՛ Սանկտ Պետերբուրգի նախագահական գագաթնաժողովների ժամանակ համաձայնություն է տվել աշխատանքներ կատարելու այս ուղղությամբ, բայց իրականում որևէ քայլ չի անում:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ, համենայնդեպս, արցախյան կողմը ներկայացրել է վերջին շրջանում շփման գծում տեղի ունեցած խախտումները, որպեսզի համանախագահներն ունենան համապարփակ տեղեկատվություն: «Աշխատանքներ, իհարկե, պիտի կատարվեն, և իրենք էլ են դա քաջ գիտակցում: Ըստ երևույթին, այսուհետ ևս ամեն ինչ արվելու է, որպեսզի խաղաղությունը և կայունությունը պահպանվեն, և եթե հնարավոր լինի՝ նաև քայլեր կատարվեն այդ մեխանիզմների մշակման ուղղությամբ՝ չնայած Ադրբեջանը տապալում է դրանք: Կարևորն այն է, որ բոլորը մնացել են նույն կարծիքին, որ հակամարտության կարգավորումը պիտի լինի համապարփակ և միայն խաղաղ ճանապարհով»:

«Եթե կողմերից մեկը տապալում է աշխատանքները, ինչպե՞ս կարելի է առաջընթացի հասնել: Ադրբեջանը որևէ քայլ չի անում այս ուղղությամբ, անընդհատ խախտում է զինադադարի ռեժիմը, խախտելուց բացի՝ փորձում է նաև դրանում մեղադրել հայկական կողմերին՝ Արցախին կամ Հայաստանին: Սա ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ և չի ուզում քայլեր կատարել այս ուղղությամբ, բայց այլ տարբերակ չկա, որովհետև պայմանավորվածությունները ձեռք են բերվել, և որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանը, չի հրաժարվել դրանց կատարումից»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Այս համատեքստում Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանեց նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում, և միջազգային հանրությանը կոչ էր արել ճնշում գործադրել Հայաստանի վրա Ղարաբաղյան հարցով: Բաբայանը, սակայն, համոզված է, որ համանախագահները համաձայն չեն Ալիևի հետ և չեն կիսում իր այդ կարծիքը:

«Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրոք Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, և այդ պետությունը չի ցանկանում որևէ ներդրում և կարևոր քայլ կատարել խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմների մշակման ուղղությամբ, որովհետև անընդհատ մեղադրում է Արցախին և Հայաստանին:

Չեմ կարծում, որ համանախագահները կիսում են այդ գաղափարը, չեն էլ կարող կիսել, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, նրանք որդեգրել են մի այսպիսի քաղաքականություն. ամեն ինչ անում են իրավիճակը էլ ավելի չսրելու համար, այդ պատճառով փորձում են որևէ կողմի չմեղադրել այս կամ այն քայլի համար, իհարկե՝ հիմնականում Ադրբեջանին, որովհետև նրանք են խախտում զինադադարի ռեժիմը: Ի վերջո, մենք տեսանք, չէ՞, ինչ եղավ ապրիլին, ո՞ւմ է պարգևատրում Ալիևը՝ գլուխ կտրող, հանցագործ մոլագարների և այլն, և այլն: Հայաստանի ու Արցախի որևէ պաշտոնյա երբևէ նմանատիպ աննորմալ հայտարարություններ չի արել, դրանք անհամեմատելի են, իսկ Ադրբեջանում լրիվ այլ իրավիճակ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում