Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հակաահաբեկչական օպերացիայի արդյունքները, որը տեղի է ունեցել Հունաստանի մի քանի քաղաքներում՝ հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Երկու երկրների վարչապետների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նրանք մանրամասն խոսել են հատուկ ծառայությունների մեծ հաջողության մասին՝ հունական իշխանությունների կողմից ահաբեկիչների մի խմբի կալանավորման մասին, որի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:
Օպերացիան սկսվել է գիշերը՝ հունական Խիոս կղզու մերձակայքում զենքով ու պայթուցիկ սարքերով լեցուն նավակի առգրավմամբ: Նավակն ուղևորվում էր Թուրքիա: Դրանում գտնվել են Հունաստանի ու Թուրքիայի 4 քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են:
Այնուհետև Հունաստանի հակաահաբեկչական ծառայությունները անցկացրել էին օպերացիա երկրի միանգամից 3 քաղաքներում՝ Աթենք, Սալոնիկ ու Կորինֆ:
Ընդհանուր առմամբ կալանավորվել է 6, ձերբակալվել 17 մարդ: Նրանց մեծ մասը քրդեր են: