Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Интерфакс գործակալությանը, նշում է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 25-ին, Կազանում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հիշեցնենք, որ մինչ այդ հանդիպումը ակնկալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:
Ի դեպ, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մարտի 5-ին, Սոչիում:









































