Դերասանուհի Լինդսի Լոհանը սնանկացման եզրին է, հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ դերասանուհին չի վճարել լոնդոնյան բնակարանի համար:
Բնակարանի տիրոջ փաստաբանները Լոհանից պահանջում են 77 600 ֆունտ սթերլինգ՝ կես տարվա պարտքը: Եթե Լոհանը չվճարի, նոյեմբերի 8-ին իրավաբանները նրան սնանկ ճանաչելու խնդրագիր կներկայացնեն դատարան:
Թերթը նաև հայտնում է, որ դերասանուհու նախկին ընկեր Եգոր Տարաբասովը հայտարարել է, որ Լոհանը վերցրել է 24 000 ֆունտ սթերլինգ արժողությամբ իր իրերը, այդ թվում՝ Rolex Oyster ժամացույցը, դիզայներական հագուստ և ոսկյա փոքր խաչը: Նշվում է, որ Տարաբասովը ոստիկանությունից պահանջել է ձերբակալել Լոհանին:
Լոհանի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություն անել: