ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցների մոտ 70 տոկոսը նախագահական ընտությունների արդյունքներն անազնիվ կհամարի դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Reuters գործակալությունը Ipsos ընկերության հետ համատեղ։
Այդուհանդերձ մոտ 50 տոկոսը պատրաստ է ճանաչել Քլինթոնին նախագահ, եթե նա հաղթի։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 17-20-ը՝ 1192 ամերիկացիների շրջանում։
Նշվում է, որ 10 ամերիկացիներից 7-ը կհամաձայնի հանրապետական Թրամփի հաղթանակին, իսկ ընտրությունների արդյունքները կեղծված կհամարի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների կեսից քիչը։









































