Սիրիայում մեկ օրում գրանցվել է հրադադարի խախտման 45 դեպք: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
«Մեկ օրում գրանցվել է կրակոցի 45 դեպք` ապօրինի զինված խմբավորումների կողմից Հալեպում, Դամասկոսում և Համայում»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ զինված խմբավորումները, որոնք հայտարարել էին ռազմական գործողությունների դադարի մասին, ականանետերով և այլ զենքերով կրակ են բացել Հալեպի թաղամասերից մեկի, Հարաստայի, Դումայի, Ջաուբարի բնակելի շրջանների, ինչպես նաեւ Դամասկոսում տեղակայված կառավարական զորքերի ուղղությամբ»,- նշված է կայքում:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ընդդիմադիր զինված խմբավորումների ուղղությամբ Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ չեն հասցրել:









































