Եվրամիությունը պետք է հստակ ազդանշան հղի Ռուսաստանին՝ ցույց տալով, որ համաձայն չէ և չի ընդունում նրա գործողությունները։ Այս մասին DW-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։
«Այն, ինչ անում է Ռուսաստանը, բացարձակապես անընդունելի է։ Այս երկրի ագրեսիվ գործողությունների հետևում կանգնած է հասարակության այնպիսի մոդել, այնպիսի աշխարհայացք, որն ընդհանուր ոչ մի բան չունի փոխադարձ հարգանքի եվրոպական փիլիսոփայության հետ։
Ուղերձը, որը եվրոպացիները պետք է հասցնեն Պուտինին, հետևյալն է․մենք ձեր հետ համաձայն չենք»,-ընդգծել է Շուլցը։
Շուլցի խոսքով՝ եվրոպացիները պետք է կոշտ դիրքորոշում բռնեն այս հարցում, բայց միևնույն ժամանակ չպետք է դռները փակեն Ռուսաստանի համար, եթե վերջինս ցանկանա նստել բանակցությունների սեղանի շուրջ։