Կառավարությունն այսօրվա նիստում, երբ քննարկվում էր «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանը կատակեց: Դիմելով հարցը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Իսկ հնարավո՞ր է «Երազ» գործարանը վերագործարկվի»:
««Երազ» գործարանը չեմ իմանում, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»,- պատասխանեց նախարարը:
Լուսանկարը՝ Panorama.am-ի












































