Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» արձանի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Արման Ա.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 21.15-ին, իր մոտ եղած գործիքներով փորձել է գողանալ արձանի մետաղյա հատվածը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:









































