Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիան Իրաքի հյուսիսում կարող է սկսել «Տիգրիսի վահան» ռազմական գործողությունը, որն ուղղված է լինելու «Մոսուլում PKK-ի սպառնալիքի» դեմ։
ԱՄՆ-ը, Իրաքի հատուկ նշանակության զորքերն ու Փեշմերգայի ուժերը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը և Թուրքիայի այս պլանը հայտնվել է այդ ֆոնին։
Թուրքական կողմի տվյալներով՝ PKK-ն ցանկանում է իր կանտոնները ստեղծել Սինջարում, Թելաֆերում և Իրաքի այլ շրջաններում։ Թուրքիան էլ ցանկանում է Իրաքի հյուսիսում իրականացնել Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահանի» նման գործողություն, որը ստանալու է «Տիգրանի վահան» անունը։










































