Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձևական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: Նրա խոսքով` շուտով Կառավարություն կներկայացվի նախարարության առաջարկները, որով կբացառվի ձևական տեխզննում անցնելու երևույթը:
«Անհրաժեշտ է վերացնել տեխզննման կտրոնի առկայությունը և դաշտը վերահսկել էլեկտրոնային միջոցով` դրանով իսկ բարձրացնելով տեխզննման կայանների պատասխանատվությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով վարորդների բուժզննում անցնելու անհրաժեշտությանը՝ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ասաց, որ նոր կարգի համաձայն, բոլոր վարորդները պետք է անցնեն բուժզննում, պետք է սահմանվի խոչընդոտող հիվանդությունների ցանկ: «Վարորդները մեկ անգամ են անցնում բուժզննում: Պետք է ժամանակահատված սահմանել` բուժզննումը հետագայում ևս կրկնելու համար»,-հավելեց Պողոսյանը:











































