Saturday, 04 07 2026
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

Ադրբեջանը կարող է դուրս մնալ Nabucco նախագծից. Թաներ Յըլդըզ

Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, հունիսի 6-ին Թուրքիայի Քայսերի (նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի) քաղաքում տեղի է ունենալու Nabucco գազատարի կոնսորցիումի կազմում ներառված ընկերությունների համաձայնագրի կնքման արարողությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Վերջինիս խոսքերով, համաձայնագրի կնքմանը մասնակցելու են ավստրիական OMV Gas GmbH, թուրքական BOTAŞ, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz S.A., հունգարական MOL Natural Gas Transmission Company Ltd և գերմանական RWE AG ընկերությունները:

Յըլդըզը հավելել է. «Nabucco-ի նման խոշոր նախագծերը ժամանակ առ ժամանակ կարող են բարդ ժամանակաշրջան ապրել, սակայն դա չի նշանակում, թե դրանք չեն իրագործվի: Համաձայնագրի ստորագրման առաջիկա արարողությունը մեծ կարևորություն է ներկայացնում նախագծի իրականացման համար:

Հունգարական MOL ընկերության դիրքորոշման պատճառով համաձայնագրի կնքումը բազմիցս հետաձգվել է: Սակայն այժմ ոչ մի խանգարող հանգամանք չի մնացել, ամեն ինչ կարգին է:

Այս տարվա ընթացքում նախագծի հովանավորները կփորձեն ստանալ նախագծի մասնակցության հարցում ադրբեջանական կողմի վերջնական պատասխանը: Եթե Ադրբեջանը բացասական պատասխան տա մեզ, ապա մենք կսկսենք բանակցություններ վարել Իրանի, Իրաքի ու Թուրքմենստանի հետ:

Եվրոպայի ու Թուրքիայի համար այս նախագիծն ունի վիթխարի նշանակություն, և մենք իրավունք չունենք ժամանակ վատնել բանակցությունների վրա: Դրա համար էլ մենք կօգտագործենք Nabucco նախագծի իրականացման բոլոր հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ Nabucco գազատարն, ըստ նախագծի, ունենալու է 3300 կիլոմետր երկարություն և տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն: Այն պետք է կասպյան ավազանի գազը հասցնի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանի տարածքը:

Nabucco գազատարի նախագծի արժեքը նախկինում նշվող 7.9 միլիարդ եվրոյի փոխարեն, վերջերս աճել է` հասնելով 12-15 միլիարդ եվրոյի: Գազատարի կառուցումը պլանավորված է 2013 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում