Հալեպ նահանգի Հասաջեկ բնակավայրին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել։ Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի տվյալներով՝ այդ շրջանում Բելգիայի երկու F-16 կործանիչներ են նկատվել։
Նշվում է, որ ռմբակոծության հետևանքով երկու բնակելի տուն է ավերվել։
«Սպասում ենք Պետդեպարտամենտից քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածներն ու խաղաղ բնակիչների սպանությունը խիստ դատապարտող հայտարարությունների»,-այս առնչությամբ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։









































