RTL-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է Carrefour սուպերմարկետում 15 մարդու պատանդ վերցրած տղամարդուն, ով պատանդներին սպառնացել է դանակով։
Հաղորդվում է, որ հանցագործը չի դիմադրել ձերբակալման ժամանակ։ Գործողության ժամանակ պատանդներից ոչ ոք չի տուժել։ Տղամարդը որևէ պահանջ չէր ներկայացրել, սակայն շարունակ բղավել է, որ չի պատրաստվում բանտ գնալ։












































