Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց»,- նշել է Սվիտալսկին։








































