Monday, 29 06 2026
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

ՀՀԿ-ականները կառավարության ծրագիրը քննարկել են բուռն մթնոլորտում

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, ՀՀԿ-ն այսօր քննարկեց կառավարության ծրագիրը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հետաքրքիր է՝ սա Կարեն Կարապետյանի՞ ծրագիրն է, թե՞ ՀՀԿ-ի, և եթե այս ծրագիրը ձախողվի, դա կնշանակի՞ որ ՀՀԿ-ն ձախողվեց:

-Մենք հանդես ենք գալիս թիմով, վստահել ենք Կարեն Կարապետյանին և իր կառավարությանը, նա ներկայացրել է հիմնական դրույթները՝ իհարկե չշեղվելով ՀՀԿ-ի ծրագրային դրույթներից և ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթի դրույթներից, մենք միասնական քննարկման են ենթարկել և եթե արդեն ՀՀԿ-ն տվել է իր համաձայնությունը, դա դառնում է միասնական ծրագիր:

-Պարոն Բաղդասարյան, սա կարճաժամկետ՝ վեցամսյա՞ ծրագիր է, թե՞ երկարաժամկետ:

-Շատ հետաքրքիր քայլ է կատարել վարչապետը: Նա երկու փուլով ներկայացնելու տարբերակ է ընտրել, վեցամսյա ծրագիր, և նաև հեռանկարային, հիմքերը, որ դրվում են, դա նաև թելադրում է շարունակություն ապագայում: Կտրուկ քայլերի մասին բոլոր կետերը, որ նշված են, դրանք վերաբերում են առաջիկա վեց ամիսներին, որոնք կունենան իրենց շարունակությունը:

Ինչո՞վ է նոր կառավարության ծրագիրը տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից: Նախորդ կառավարություններն էլ հանրության սրտից բխող ծրագրեր էին ներկայացնում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք կյանքի չեն կոչվում:

-Ես դեռ չեմ ցանկանում մանրակրկիտ կետերին և դրույթներին անդրադառնալ, և՛ կառուցվածքային, և՛ մոտեցումների փոփոխություններ կան, բայց հիմնական տարբերությունը կտրուկ քայլերն են: Ես միշտ ասել եմ, որ կտրուկ քայլերը և կտրուկ փոփոխությունները կարող են բերել նաև բացասական երևույթի, այդ իսկ պատճառով ես որակել եմ, որ կան ռիսկային տարրեր, բայց այս ծրագրի իրականացման դեպքում, ինձ թվում է, որ բավականին արդյունավետ պետք է լինի, և ողջունում եմ Կարեն Կարապետյանի այս քայլը, որ ռիսկային քայլ է կատարել ու գնացել է այս կտրուկ քայլերին:

-Ո՞ր ոլորտներին են վերաբերում այդ ռիսկային քայլերը:

-Բոլոր ոլորտներին: Նախորդ կառավարությունների ժամանակ տեսնում էիք՝ գնում էր պայքար կոռուպցիայի դեմ և մյուս բոլոր խնդիրների լուծման հետ կապված, տեմպերը կային, բայց նաև նախորդ վարչապետն ինքը, նշեց, որ տեմպերից գոհ չեն, եթե տեմպերը դանդաղ են, հետագայում աստիճանաբար նոր պրոբլեմներ են առաջ գալիս և ձնագնդի նման կուտակվում են: Այս կառավարությունը որոշ ոլորտներում կտրուկ քայլեր է նշել կոնկրետ ժամկետներում: Ինձ թվում է, որ եթե ամբողջ թիմով բոլորս լծվենք, այս ծրագիրը կհաջողվի, և այս հաջողությունը բավականին հեռանկարային կլինի: Եկեք մանրամասն դեռ չվերլուծենք, որովհետև դեռ քննարկման փուլում է, մինչև վերջնական տարբերակը կհաստատվի:

-Պարոն Բաղդասարյան վաղը կդրվի՞ կառավարության նիստի օրակարգում:

-Այո՛, առավոտյան ծրագիրը կբաժանվի ԱԺ պատգամավորներին, կառավարության հետ համաձայնեցնելով՝ կա՛մ նոր արտահերթ նիստ գումարելով կքննարկենք, կա՛մ այս արտահերթ նստաշրջանում: Դրանք տեխնիկական խնդիրներ են, որը մենք կորոշենք ինչպես լուծել:

-Պարոն Բաղդասարյան ինչպե՞ս անցավ ՀՀԿ նիստն ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով, որ այս նիստի ընթացքում ներկա էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, և մամուլն արդեն գրել է, որ նրանք շատ բարձր տրամադրություն են ունեցել:

-Բայց ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք դուք անընդհատ մատնանշում նախկին վարչապետին, Գագիկ Բեգլարյանին: Նիստն անցել է շատ կառուցողական քննարկման մթնոլորտում: Այնտեղ նաև եղել են աշխատանքից ազատված մարդիկ, եղել են նոր աշխատանքի նշանակված մարդիկ, և որևէ մեկը նման անդրադարձ չի կատարել: Մեր քննարկման թեման եղել է ծրագիրը և շատ բուռն քննարկում է ծավալվել:

-Մասնավորապես նշվել է այն մասին, որ Գագիկ Բեգլարյանն ուզում է նոր կուսակցություն հիմնել:

-Ես չեմ ուզում խոսել այն մասին, որ պարզապես հետաքրքրություն առաջացնելու համար ինչ-որ բաներ են գրում:

-Անհնա՞ր է ձեր թիմից նրանց դուրս գալը, պարոն Բաղդասարյան:

-Համենայնդեպս ես մեծ դժվարությամբ, բայց հարց տվեցի Գագիկ Բեգլարյանին և հարցի պատասխանը եղավ հումորով: Նա իր ուրույն տեղն ու դերն ունի ՀՀԿ-ում, նման տրամադրվածություն ես նույնիսկ մեկ անգամ չեմ զգացել:

-Այնուամենայնիվ նեղացած չե՞ն այս փոփոխությունների արդյունքում իրենց դուրս դնելու համար:

-Եթե մարդիկ 10-15 տարի շարունակ եղել են մեծ պաշտոնների, այդ ժամանակ նեղացա՞ծ էին որևէ մեկից կամ ինչի՞ց պետք է նեղանային: Կյանք է, ճակատագիր է, որը շարունակական գնում է, կարող է լինել հանգստյան խնդիր, կարող է վերադարձ էլ լինի, աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը գնաց հանգստացավ, առաջարկ ստացավ, նորից եկավ: Լավագույն աշխատողին քննարկումների արդյուքնում հնարավոր է խնդրենք ժամանակավորապես դադարեցնել կամ տեղափոխվել:

-Սեյրան Օհանյանի հետ կապված որոշում ունի՞ իշխանությունը:

-Սեյրան Օհանյանի հետ աշխատանքային փոխադարձ ջերմ հարաբերությունները պահպանվում են, և նա երևի մի փոքր հանգստանալուց հետո հայտարարությամբ հանդես կգա: Եղել են առաջարկներ տարբեր բնագավառներում: Սեյրան Օհանյանը բավականին շրջահայաց անձնավորություն է և նրա ուժերը կարելի է օգտագործել:

-Կառավարությունը արդեն ձևավորվել է, բայց շարունակվում է քննադատվել Մովսես Հակոբյանի նշանակումը:

-Նման փորձառու, պատերազմի թոհ ու բոհով անցած, մեծ փորձառություն ունեցող…

-Քառօրյա պատերազմի բացթողումների համար նրա հասցեին քննադատություններ են հնչում:

-Ո՞ւմ հասցեին քննադատություններ չկան, հաղթանակած բանակից սկսում են քննադատել և տարբեր պոստի մարդկանց քննադատում են մինչև գերագույն գլխավոր հրամանատար: Քննադատում են լրատվամիջոցները կամ այն մարդիկ, որոնց մտադրությունը մեկն է՝ ամեն ինչի գնով, մրոտելով հասնել իրեց նպատակներին:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում