Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Եվրոպայում ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում, հաղորդում է Deutsche Welle-ն։
Նրա խոսքով՝ ռազմական ոլորտում փոփոխություններն անհրաժեշտություն են։
«Մեկուսացումը և ինքնասահմանափակումը չեն լուծում այն խնդիրները, որոնց հետ բախվում ենք աշխարհում, Եվրոպայում»,-ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է Ռուսաստանի ագրեիվ գործողությունների, Սիրիայում ավերիչ պատերազմի և Աֆրիկայում թեժացող հակամարտությունների մասին։
«Գերմանիան պատրաստ է մասնակցել․․․ իր վրա վերցնել մեծ պատասխանատվություն»,- ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։









































