Գերմանիայի գործող նախագահ Յոահիմ Գաուկը չի բացառել, որ երկրի հաջորդ ղեղակավարը կարող է լինել մուսուլման։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild պարբերականը։
«Ես չէի բացառի նման հավանականությունն ապագայում»,-հայտարարել է նախագահը։
Հարկ է նշել, որ գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ ևս նման կարծիք ունեն։
«Ոչ մի դերակատարում չպետք է ունենա փաստը, արդյոք Գերմանիայի նախագահը կլինի քրիստոնյա, մուսուլման, թե բուդդիստ։ Կարևորն այն է, որ կրոնը վեր չլինի սահմանադրությունից»,-հայտարարել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Թոմաս Օպերմանը։
Վերոնշյալ կուսակցության փոխնախագահ Ռալֆ Շտենգերը ևս կարծում է, որ երկրի ղեկավարի սեռը և կրոնը երկրորդական են։ Նման կարծիք ունի նաև Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդոֆը։
«Երկրի կառավարման համար մոլլան, իհարկե, հարմար չէ։ Սակայն ժամանակակից իսլամի ներկայացուցիչ, ինչպիսին օրինակ Լոնդոնի քաղաքապետն է, խնդրեմ»,-ասել է նա։
Բայց կան քաղաքական գործիչներ, ովքեր անթույլատրելի են համարում, որ երկրի ապագա ղեկավարը լինի մուսուլման։ Նրանք կարծում են, որ այդ փաստը ավելի կպառակտի հասարակությունը։









































