Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա տղամարդու, ով կասկածվում է երկրի խորհրդարանի տարածքում բռնաբարության համար՝ հայտնում է Mirror պարբերականը։
Հաղորդվում է, որ տղամարդը չի հանդիսանում պատգամավոր։ Քննության վարկածով՝ նա ընկերների հետ ալկոհոլային խմիչք է օգտագործել Լորդերի պալատի շենքի մոտ գտնվող ափամերձ գոտում, որից հետո երիտասարդներն ուղևորվել են խորհրդարանի տարածք։
Ներկայում իրավապահները հայտնված տեղեկության փաստով հետաքննություն են անցկացնում։











































