Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը եռօրյա զորավարժություններ են սկսել՝ ուղղված Իսլամական հանրապետության օդային տիրույթի անվտանգության ապահովման հարցում սեփական հնարավորությունների ցուցադրությանը:
Մասշտաբային զորավարժությունները, որոնք մեկնարկել են այսօր, անցկացվում են Սպահանի կենտրոնական նահանգում:
Զորավարժություններին մասնակցում են կործանիչ-ռմբակոծիչներ, տրանսպորտային ինքնաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ, լիցքավորիչ ինքնաթիռներ, տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր:












































