Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Ամենավտանգավորը Լավրովի հայտարարության համատեքստում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գործընթացում Թուրքիայի դերի, ղարաբաղյան կարգավորման դեպքում նաև հայ-թուրքական կարգավորման հնարավորությունների վերաբերյալ, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության: Դրան արձագանքում են նաև պետական պաշտոնյաները, ընդ որում՝ արձագանքում են իբրև Լավրովի հայտարարությունները չընդունելով, բայց չգիտես ինչու, Հայաստանի պաշտոնական արձագանք այդ մասով չկա:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնում է, թե Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով նախկինում խոսել է հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, և այժմ Հայաստանում կարծում են, որ Ռուսաստանի այդ դիրքորոշումը չի փոխվել: Իրականում Հայաստանում իհարկե շատ լավ գիտեն, թե ինչու էր փոխվել Ռուսաստանի դիրքորոշումը և վերածվել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման: Բանն այն է, որ Ռուսաստանը մինչև այդ՝ 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկին, որն ի դեպ հենց Մոսկվայից էր, հանդես էր գալիս հենց այն հույսով և ակնկալիքներով, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, և դա էլ կբերի հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժի ու սահմանների բացման:

Իհարկե, շատ հետաքրքրական էր, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանի նախագահի պաշտոնում հայտնված Սերժ Սարգսյանը հենց Մոսկվայից էր Թուրքիայի նախագահին հրավիրում Հայաստան՝ հունիսին, ոչ թե Հայաստանից, ինչը կվայելեր անկախ և ինքնիշխան որոշումների ունակ նախագահին: Եվ այն, որ իրականում Ռուսաստանը ոչ թե առանց նախապայմանների, այլ հենց ղարաբաղյան նախապայմաններով հարաբերությունների կողմնակից էր և այդ ակնկալիքով էլ հայկական ֆուտբոլային դիվանագիտության ծավալմանը զուգահեռ նաև ծավալում ղարաբաղյան հայտնի եռակողմ ֆորմատը, վկայեց Սերժ Սարգսյանի՝ Երևանում արված առաջարկը Գյուլին՝ աջակցել ղարաբաղյան կարգավորմանը:

Այդ առաջարկը դուրս սպրդեց թուրքական մամուլից, և Երևանն ի վերջո ստիպված էր խոստովանել, որ եղել է այդպիսի բան, պարզապես հերքում էր, թե Սարգսյանը առաջարկել է միջնորդ լինել հակամարտության կարգավորմանը, ինչպես գրել էր թուրքական մամուլը: Պաշտոնական Երևանը հայտարարում էր, որ Սարգսյանն առաջարկել է Գյուլին նպաստել, աջակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Բառերը տվյալ դեպքում իհարկե բոլորովին կարևոր չեն, քանի որ դրանք որևէ կերպ չեն թաքցնում, որ պաշտոնական Երևանն էլ ըստ էության գտնվում էր հենց ռուսական-ղարաբաղյան նախապայմանով հայ-թուրքական կարգավորման տրամաբանության դաշտում:

Երևանը մինչև վերջ մնաց այդ դաշտում, մինչև որ պարզապես հայ-թուրքական գործընթացը բարեբախտաբար տապալվեց, ինչում մեծ դեր ունեցավ ԱՄՆ-ը, քանի որ Վաշինգտոնը հասկացավ, որ իրականում գործ ունենք ոչ թե հայ-թուրքական կարգավորման հետ՝ Հայաստանի և Թուրքիայի իսկապես առանց նախապայմանի հարաբերության հաստատման հետ, այլ ղարաբաղյան նախապայմանով մշակված ռուս-թուրքական մի մոտեցման հետ: Պատահական չէ, որ Թուրքիան մի քանի ամիս չէր պատասխանում Սերժ Սարգսյանին, մինչև որ տեղի ունեցավ Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա, որից հետո էլ նաև Անկարան անցավ գործի:

Այսպիսով, Արևմուտքը արագորեն հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերության կարգավորման մասին խոսք իսկ չկա, և Ռուսաստանն ու Թուրքիան պարզապես ցանկանում են ղարաբաղյան ստատուս-քվոյի փոփոխությամբ ընդամենը վերականգնել տարածաշրջանի վրա իրենց երկուստեք լիակատար ազդեցությունը և փակել Կովկասը երկու կողմից: Որովհետև, եթե խոսքն իրապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին է, ապա դա տարածաշջանը բացող, այդպիսով տարածաշրջանը ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրի աքցաններից դուրս բերող կարգավորում է:

Եվ ահա, այն բանից հետո միայն, երբ Արևմուտքին հաջողվեց գործընթացը մղել փակուղի և անել այնպես, որ Անկարան ի վերջո չվավերացնի ստորագրված արձանագրությունները, Ռուսաստանը միայն դրանից հետո հանդես եկավ այն բանի կողմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների: Բանն այն է, որ այդ դիրքորոշումը պարզապես ֆուտբոլային դիվանագիտության մեջ Ռուսաստանի վտանգավոր հետքերը մաքրելու մի քայլ էր, նաև այդ հետքերով քայլող Հայաստանի իշխանություններին մաքրելու քայլ, որովհետև եթե Հայաստանի իշխանություններն էլ չմաքրվեին ֆուտբոլային դիվանագիտության այդ հետքերից, դա բումերանգով հարվածելու էր Հայաստանում Մոսկվայի դիրքերին:

Այսպիսով, Ռուսաստանն իրականում ոչ թե Թուրքիայի դերի և ղարաբաղյան նախապայմանի մասին խոսելով է փոխել դիրքորոշումը, այլ դիրքորոշումը ուղղակի ժամանակավորապես ծածկել էր առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությամբ: Ու Հայաստանի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական Երևանը անկասկած գիտեն այդ մասին: Եվ Երևանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը ըստ էության առաջարկում է վերադառնալ նախկին դիրքերին կամ հետքերին: Բայց դա իհարկե դժվար է, քանի որ կան ապրիլյան պատերազմի հետքերը, և պաշտոնական Երևանի համար հիմա շատ դժվար է սկսել նոր ֆուտբոլային դիվանագիտություն, առավել ևս այն բանից հետո, երբ ՄԱԿ ամբիոնից Սերժ Սարգսյանը «գրողի ծոցն» է ուղարկել արձանագրությունների վավերացումը: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը շարունակում է պահել արձանագրությունները գզրոցում, ինչը նշանակում է, որ նա, այնուամենայնիվ, ապագայի որևէ սցենարում դիտարկում է դրանց ձեռք մեկնելու հնարավորությունը:

Եվ ըստ էության այստեղ է առանցքային խնդիրը, ոչ թե Լավրովի հայտարարության մեջ: Լավրովի հայտարարությունը մտահոգիչ է լոկ այս համատեքստում՝ որ պաշտոնական Երևանը անգամ ամենակոշտ բնորոշումների պարագայում, չի հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից, ինչպես պաշտոնական Մոսկվան Թուրքիային ուղղված ամենակոշտ մեղադրանքների պարագայում անգամ հակադրության վեց ամիսների ընթացքում վեց վայրկյան անգամ չհրաժարվեց ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում