«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է հեռուստաալիքի հաշիվների արգելափակումը Մեծ Բրիտանիայում։
«Դեռևս մենք չենք հասկանում՝ որքան ուժգին դա կհարվածի մեր գործունեությանն Անգլիայում։ Իհարկե, կօգտագործենք մեր օրինական միջոցները՝ պահպանելու մեր գործունեությունն Անգլիայում»,- ասել է Սիմոնյանը։
Հարցին՝ ինչի՞ հետ կարող է կապված լինել հաշիվների արգելափակումը, Սիմոնյանը ենթադրել է, որ պատճառը թաքնված է քաղաքականության մեջ։ Նա դա կապել է դեռևս չհայտարարված պատժամիջոցների հետ: