Միլանում ավարտվել է S.Pellegrino Young Chef 2016 միջազգային խոհարարական մրցույթը։ Մրցույթի արդյունքներով ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ ավագ խոհարար։ Այս մասին հաղորդվում է միջոցառման կազմակերպիչների մամլո հաղորդագրությունում։
Նա ներկայացրել է ժյուրիին իր ֆիրմային կերակուրը՝ տապակած բադ՝ համեմված նարնջով ու քաղցր կարտոֆիլով։
Ժյուրին կազմված է եղել տարբեր երկրների 7 հայտնի խոհարարներից։ Լավագույնն ընտրվել է 5 առանցքային չափորոշիչների հիման վրա՝ բաղադրիչներ, պրոֆեսիոնալ հմտություններ, տաղանդ, սննդի մատուցում, գաղափար։ Մրցույթին ներկայացված է եղել ավելի քան 3000 հայտ 20 տարբեր ծայրերից։









































