Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան վախենում է Մոսուլի գործողությունից հետո ԴԱԻՇ-ի զինյալների հոսքից:
«Երբ ԴԱԻՇ-ի զինյալներից կմաքրվի Մոսուլը, ուր են փախչելու նրանք: Ո՛չ Ֆրանսիա, ո՛չ էլ Գերմանիա, այլ՝ մոտակա Թուրքիա: Դա սպառնալիք է մեզ համար»:









































