Saturday, 13 06 2026
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել

Համաներումը կտարածվի 2000 ազատազրկվածների վրա

Քաղաքական իրադարձությունները սկսել են զարգանալ բավական սրընթաց և մտել են հետաքրքիր փուլ: Սերժ Սարգսյանը երեկ օրվա երկրորդ կեսին ԱԺ է ուղարկել ՀՀ Անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկը: Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյայում արդեն այն կներկայացվի պատգամավորներին:

Երեկ համաներման առաջարկին ծանոթանալու հնարավորություն ունեցան միայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը որոշում է կայացրել դրական եզրակացություն տալ համաներման առաջարկին, բայց և` ներկայացնել որոշ առաջարկներ: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները երեկ հրաժարվեցին ներկայացնել Սերժ Սարգսյանի առաջարկի բովանդակությունը` պատճառաբանելով, թե այն առայժմ գաղտնիք է, և կբացահայտվի միայն ԱԺ ներկայացնելուց հետո: Այնուհանդերձ, երեկ մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել: Համաներումը, ըստ մեզ հասած տեղեկությունների, տարածվելու է մոտ 2 հազար հոգու վրա, որոնցից 400-ն ազատ են արձակվելու:

Ընդ որում` դա վերաբերելու է մինչև մայիսի 1-ը կատարած հանցագործություններին, և կիրառվելու է երեք ամսվա ընթացքում: Համաներման հետևանքով ազատ են արձակվելու մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտվածները: Համաներումը տարածվելու է այն անձանց վրա, որոնց պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց վրա: Համաներումը վերաբերելու է նաև Արցախյան ազատամարտի մասնակիցներին, առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարեկանը լրացած անձանց:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացնելով հանձնաժողովի որոշման մասին, ասաց. «Մենք բավական մանրամասն քննարկել ենք, մեր կողմից որոշ առաջարկներ են ներկայացվել, բայց դրանք ես չեմ կարող ներկայացնել, քանի որ դա գաղտնի նիստ էր: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանի մոտ կքննարկվեն մեր առաջարկները, և երբ վերջնական տարբերակը ներկայացվի ԱԺ, պարզ կլինի»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, համաներման առաջարկը չհասցնեն ներկայացնել այս քառօրյային, ու ԱԺ-ն ստիպված լինի արտահերթ նիստ գումարել, Դավիթ Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Ես չեմ կարծում, որ արտահերթի կարիք կլինի»:

Իսկ գո՞հ եք ներկայացված առաջարկից, արդյո՞ք այդ համաներումը հնարավորություն կտա թոթափելու լարվածությունը` հարցին նա ընդհանրական պատասխան տվեց. «Համաներումները միշտ էլ ուղղված են լինում լարվածությունը թոթափելուն, այդ թվում և` այս համաներումը»: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը թեև կարծում է, որ համաներումը կմեղմի լարվածությունը, սակայն նշեց, թե այն նույնիսկ ուշացած է: «Ցանկացած համաներում դրական եմ համարում, մանավանդ, եթե դա առնչվում է մարտի 1-ի իրադարձություններին: Բայց կարծում եմ` այդ համաներումը նույնիսկ ուշացած է: Ժամանակին պետք է ամբողջական, լայն համաներում անեին, որպեսզի ավելի շուտ թոթափեին լարվածությունը»,- ասաց պարոն Ռուստամյանը: Իսկ անկախ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ այդ համաներումը կարող է լինել բացառիկ և լայն ընդգրկում ունենալ: «Հաշվի առնելով ներքաղաքական վերջին գործընթացները, երբ քաղաքական հիմնախնդիրները քննարկվում են քաղաքական հարթությունում, ենթադրում եմ, որ այս համաներումը կտարածվի նաև քաղբանտարկյալների վրա»,- հույս հայտնեց Դալլաքյանը:

Այնուհանդերձ, քաղաքական շրջանակներում մտավախություն կար, որ համաներմամբ Սերժ Սարգսյանը, ըստ էության, փորձելու է փակուղի ստեղծել ընդդիմության համար: Տեսակետ կա, որ համաներմամբ նա ձգձգելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործընթացը, այսինքն` մինչև մայիսի 31-ը ազատ չեն արձակվի Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, բայց մյուս կողմից, այնուամենայնիվ, նա կփորձի ցույց տալ, թե ինքը լարվածությունը մեղմելու ուղղությամբ քայլեր է իրականացնում` հայտարարել է համաներում և մարդիկ ազատ կարձակվեն: Արդյունքում` ընդդիմությանը մնում է սպասել, մինչև համաներմամբ մարդիկ վերջնականապես ազատ կարձակվեն: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, միանշանակ հերքեց այդ վարկածը և վստահեցրեց, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն մինչև 31-ը: «Մեր բոլոր քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակեն մինչև մայիսի 31-ը:

Վստահեցնում եմ, որ քաղբանտարկյալներից Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ են ունենալու: Թե հիմա համաներումով ազատ կարձակեն, ներումով ազատ կարձակեն, առողջական վիճակով պայմանավորված ազատ կարձակեն, դա իշխանությունների խնդիրն է: Երբ բոլորին ապօրինի կերպով, անհիմն ձերբակալում ու դատում էին, հիմա ինչ ձևով ուզում են` թող իրենց սխալներն ուղղեն»,- հայտարարեց Ջհանգիրյանը: Իսկ եթե մինչև մայիսի 31-ը քաղբանտարկյալներին ազատ չարձակե՞ն, Ջհանգիրյանը հակադարձեց. «Վստահ եմ, ազատ են արձակելու: Վստահ եմ, որ մեր քաղբանտարկյալները մինչև մայիսի 31-ը լինելու են ազատության մեջ, և նրանցից առնվազն երկուսը ելույթ են ունենալու հանրահավաքում»:

Հ.Գ. Ուշագրավն այն է, որ վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել էր Սերժ Սարգսյանին` խնդրելով ներում շնորհել ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին: Սերժ Սարգսյանն այդ նամակին դեռ չի պատասխանել, բայց, փաստորեն, հանդես եկավ համաներման առաջարկով: Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ-ում համաներում հայտարարվել էր 2009թ` կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ: Արդյունքում քաղբանտարկյալներից շատերը դուրս եկան, սակայն տասնյակ քաղբանտարկյալների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին վարչախումբը շարունակում է պահել բանտում: Այդ համաներումը տարածվեց մոտ 2 հազար հոգու վրա, որոնցից 500-ն ազատ արձակվեցին: Իսկ 2006թ. ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը ժամանակին տարածվեց 700 հոգու վրա, որոնցից ազատ արձակվեցին 300-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում