Monday, 06 05 2024
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով

Արևային ջրատաքացուցիչները կրճատում են էներգետիկ ծախսերը ավելի քան 80%-ով. «ԱԳԲԱ Լիզինգ»-ը ֆինանսավորել է արևային ջրատաքացուցիչների տեղադրման նախագիծը

Արևային ջրատաքացուցիչները կրճատում են էներգետիկ ծախսերը ավելի քան 80%-ով։ Հայաստանում արդեն իսկ ներդրվել է այս ծրագիրը։ Առաջին անգամ արևային ջրատաքացուցիչները կրճատում են էներգետիկ ծախսերը ավելի քան 80%-ով: «ԱԳԲԱ Լիզինգ»-ի ֆինանսավորմամբ իրականացվել է բնակելի շենքերից մեկի տանիքին արևային ջրատաքացուցիչների տեղադրման նախագիծը, որն իրականացվել է 2014թ. գործող և արդեն ԱԳԲԱ Լիզինգի մտավոր սեփականությունը հանդիսացող Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանականերում։

Ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը նշում է, որ թեպետ սա իրենց առաջին հաջողված նախագիծն է բնակելի շենքի համար արևային ջրատաքացուցիչների տեղադրման հարցում, նրա հավաստմամբ՝ այսպիսի նախագիծը, միանշանակ, վերջինը չի լինելու։

«Բնակելի շենքերի համար արևային ջրատաքացուցիչների լիզինգը նորություն է մեզ մոտ, սակայն Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակներում իրականացվել են 60-ից ավելի նախագծեր մասնավոր հատվածի համար (հյուրանոցներ, լողավազաններ, ջերմոցային տնտեսություններ և այլն), և արևային էներգիայի արտադրության ֆինանսավորումը դարձել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի առանցքային ուղղություններից մեկը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բազիկյանը։

Ծրագիրը մեկնարկել է սույն թվականի օգոստոսին՝ «Տուն սերվիս» ընկերության նախաձեռնությամբ։ Արևային ջրատաքացուցիչները տեղադրվել են Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակելի շենքերից մեկում։Իսկ աուդիտորական և մոնտաժային աշխատանքները կատարվել է «Արփի Սոլար» Ընկերության կողմից։ Համակարգն աշխատում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։

Գազի տնտեսման առումով թվային լիարժեք պատկեր ստանալու համար «Տուն սերվիս» ընկերության տնօրեն Գագիկ Ալեքսանյանի խոսքով՝ դեռևս ժամանակ է հարկավոր՝ շուրջ 6 ամիս։

Շրջակա միջավայրի պահպանությունն ու բնապահպանական ռիսկերից հնարավորինս խուսափելը համարվում է հենց «Գրին լիզինգ» ենթաբրենդի չափանիշներից մեկը։ «ԱԳԲԱ Լիզինգը» նաև KFW բանկի գործընկերն է։ Ունենալով պայմանագիր Կենտրոնական բանկի հետ՝ Ընկերությունը ֆինանսական ռեսուրսները տրամադրում է 10,5% տոկոսադրույքով հայկական դրամով, մինչև 10 տարի մարման ժամկետով։

Ներկայումս շենքում 90 բնակարան է բնակեցված, և այս համակարգն ապահովում է այդ բնակարանների տաք ջրամատակարարումը և ըստ նախնական աուդիտորական արդյունքների՝ մեկ տարվա ընթացքում կլինի մոտ 80-90% գազի խնայողություն:

«Տուն սերվիս», «Արփի Սոլար» ընկերությունները և «ԱԳԲԱ Լիզինգ»-ը համատեղ մտադիր են նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում