Չինաստանը երկրամերձ ուղեծիր է արձակել «Շենչժոու-11» ղեկավարվող տիեզերանավը: Արձակումը հեռարձակել է CCTV հեռուստաալիքը:
Արձակումն իրականացվել է 7:30-ին (մեր ժամանակով՝ 3:30) Հանսու նահանգի Ցզյուցյուան տիեզերակայանից «Չանչժեն-2F» կրող հրթիռի միջոցով:
Թռիչքը կիրականացնեն 2 տիեզերագնացներ, որոնք ուղեծրում կմնան մոտ մեկ ամիս, ինչը պետք է ռեկորդ դառնա չինական տիեզերագնացությունում: Տիեզերանավը պետք է կցվի «Տյանգուն-2» լաբորատորիային:









































