Հյուսիսային Կարոլինայում անհայտ անձինք հրկիզել են Հանրապետական կուսակցության տեղի գրասենյակը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հիլսբորո քաղաքում։ Ինչ-որ մեկը դյուրավառ հեղուկով շիշ է նետել գրասենյակի պատուհանից։ Կահույքը վառվել է, տուժածներ չկան։
Բացի դրանից՝ պատին հայտնվել է «Նացիստ-հանրապետականներ, հեռացե՛ք քաղաքից, այլապես ավելի վատ կլինի» գրությունը։
Քաղաքապետ Թոմ Սթիվենսը դատապարտել է վանդալիզմի դրսևորումն ու անվանել այն սպառնալիք համայնքի անվտանգությանը։
Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետականների գրասենյակի վրա հարձակումն համարել է «սարսափելի և անընդունելի»։








































