Wildlife Photographer of the Year (վայրի բնության տարվա լուսանկարիչ) ամենամյա մրցույթը, որն անցկացվում է 1965 թվականից, վերջերս հրապարակել է իր հաղթողների կատարած լուսանկարները: Դրանք լավագույն լուսանկարներն են՝ ընտրված երեք անվանակարգում՝ ստեղծագործականություն, ինքնատիպություն և տեխնիկական կատարելություն:
Մրցույթին մասնակցել է 50 000 մարդ աշխարհի 95 երկրից, որոնց թվում եղել են և պրոֆեսիոնալ, և՛ սիրողական տաղանդավոր լուսանկարիչներ: Ֆոտոմրցույթի վերջնական հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 18-ին, իսկ հոկտեմբերի 21-ից Լոնդոնի թանգարանում տեղի կունենա WPY52 ցուցահանդեսը:




















































