Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստարջենը «շատ հավանական» է համարել մինչև 2020 թվականը Մեծ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվեի անցկացումը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Ես կարծում եմ, որ դա շատ հավանական է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»,- ասել է Ստարջենը՝ պատասխանելով Շոտլանդիայում մինչև 2020 թվականը հնարավոր հանրաքվեի անցկացման մասին հարցին:
Շոտլանդիայի բնակչության մեծ մասը քվեարկել է ԵՄ կազմում Բրիտանիայի մնալու օգտին՝ այն դեպքում, երբ երկրի մնացած հատվածի բնակչության մեջ գերազանցել է միության կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը:
Նաև նշվում է, որ 2014 թվականի հանրաքվեն ցույց է տվել, որ Շոտլանդիայի բնակչության մեծ մասը ցանկանում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում:
Շոտլանդիայի իշխանությունները սեպտեմբերին անհանգստություն են արտահայտել՝ կապված Brexit-ի «կոշտ» սցենարի հետ:







































