Հյուսիսկորեական ձկնորսական նավը կալանվել է Պրիմորյեում, Ռուսաստանի տնտեսական գոտում, նավի զննման փորձի ժամանակ մեկ ռուս սահմանապահ վիրավորվել է, հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ մամլո ծառայությունը:
Ճապոնական ծովի Կիտո-Յամատո շրջանում սահմանապահ պահակության ռուսական նավը Պրիմորսկի երկրամասում 05:20-ին (հոկտեմբերի 14, 23:20 Երևանի ժամանակով) կանգնեցրել է հյուսիսկորեական «Դաե Յանգ 10» ձկնորսանավին: Նավ է բարձրացել ստուգող խումբը:
«Դաե Յանգ 10» նավում, որտեղ եղել է Հյուսիսային Կորեայի 48 քաղաքացի, հայտնաբերվել է անօրինական ձեռք բերված ջրային կենսառեսուրսներ: Ստուգման ժամանակ նավի անձնակազմը հրաժարվել է կատարել ստուգող խմբի անդամների պահանջները և իրեն պահել է ագրեսիվ:
Ստուգողների խումբը ուժեղացվել է Ռուսաստանի ԱԴԾ հատուկ նշանակության աշխատակիցներով:
16:55 կալանված նավը փորձել է հեռանալ այդ գոտուց: Զգուշացնող կրակոցներին օրինազանց նավը չի արձագանքել: 19:30-ին սահմանապահ նավը կատարել է նախազգուշացնող կրակոց, սակայն «Դաե Յանգ 10»-ը չի դադարեցրել շարժումը:
Հյուսիսկորեական նավին կանգնեցնելու համար, որտեղ գտնվել են ԱԴԾ աշխատակիցները, նավի ղեկի շրջանում կրակ է բացվել խոշոր տրամաչափի գնդացրից: Նավը կորցրել է ընթացքը և կանգնել է:
Վերջին հրաձգության ժամանակ նավի անձնակազմի անդամները հարձակվել են Ռուսաստանի ԱԴԾ-ի աշխատակիցների վրա, որոնցից մեկը վիրավորվել է գլխից:










































