Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն ոչ-ոքի`2:2 հաշվով ավարտեց «Այնտրախտ»-ի դեմ արտագնա հանդիպումը:
Չնայած երկրորդ խաղակեսում «Այնտրախտ»-ը մնաց 10 խաղացողներով, սակայն հանդիպման վերջնամասում կարողացավ խուսափել պարտությունից:
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Այնտրախտ» – «Բավարիա»՝ 2:2
Հուստի (43’), Ֆաբիան (78’) –Ռոբեն (10’), Կիմիխ (62’)
«Բորուսիա Մ.» – «Համբուրգ»՝ 0:0
«Քյոլն» – «Ինգոլշտադտ»՝ 2:1
Մոդեստ (28’), (39’) (11մ) –Հինտերսեր (90’) (11մ)
«Աուգսբուրգ» – «Շալկե»՝ 1:1
Բեյեր (77’) –Բենտալեբ (65’)
«Հոֆենհայմ» – «Ֆրայբուրգ»՝ 2:1
Վագներ (34’), Կրամարիչ (80’) (11մ) –Նիդերլենչներ (77’)
«Վերդեր» – «Բայեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:








































