Վերջին շրջանում շատ ենք լսում կարևոր փոփոխությունների անհրաժեշտության մասին, այդ մասին խոսում են թե՛ ընդդիմության, թե՛ իշխանութան ներկայացուցիչները, և մի կողմից մենք տեսնում ենք կառավարության փոփոխությունը, որը այնուամենայնիվ սպասելիք է առաջացնում, մյուս կողմից ՏԻՄ ընտրությունների խայտառակ պատկերն ենք տեսնում: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ո՞րն է իրականությունը՝ այն ինչ տեսանք ՏԻՄ ընտրությունների՞ն, թե փոփոխությունների՞ տեսլականը, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց, որ իրականությունը երևի թե այս երկուսի մեջտեղում է: Նա նշեց, որ ընտրությունները քաղաքական ուժերի գնահատմամբ՝ խայտառակություն չի եղել:
«Այլ խնդիր է, որ սկսել են գնել ոչ թե ընտրողների, այլ ընտրվողների ձայները. սա Հայաստանում կարծես թե նոր մեթոդ է: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ՀՀԿ-ն գնաց այդ քայլին, որովհետև, ըստ էության, եթե ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն բոյկոտեն նիստերը, «պրավալ» է գնալու Վանաձորի ավագանու աշխատանքները: Այս փոփոխությունների լույսի ներքո կարելի է թողնել… ընտրություններից առաջ դա կդառնար դրոշակ դիտորդների համար, որ այնքան դեմոկրատական են դարձել, որ ընդդիմությունը կարողանում է կոալիցիա կազմելով ընտրել քաղաքապետ: Եվ երկրորդ՝ այդքան ծիծաղաշարժ չէր լինի այդ ամեն ինչը, չէին փչացնի ինչ-որ ուժերի, թեև եթե ուժերն իրենք չուզենան փչանալ, ոչ ոք չի կարող փչացնել նրանց: Սա կարծում եմ ավելի շատ իրենց ներքին խնդիրն է: Իշխանությունները Վանաձորում ինչպես որ եփել են, թող այնպես էլ ուտեն այդ ճաշը հետագայում: Իսկ կառավարությունում փոփոխւթյուններն այս պահին տեսանելի են»:
Կարեն Քոչարյանի խոքով՝ տոտալ անվստահության պայմաններում ստեղծված զգուշավոր լավատեսությունը կրեդիտի շատ կարճ ժամանակ ունի, և եթե կոնկրետ քայլեր չարվեն, այդ լավատեսությունը կարող է շատ արագ կորչել: Բացի կադրային փոփոխություններից՝ արդեն արվում են տնտեսության հետ կապված քայլեր՝ էժանացավ բենզինը, խոստացան գազը էժացնել: «Նախապատրաստում են՝ տարածում են լուրեր, բարենպաստ հող են ստեղծում, հետո իրականցնում են այդ ուղղությամբ քայլեր, որպեսզի այդ ամենը ավելի լավ ընկալվի»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության ներկայացուցիչները դրական սպասելիքներ չառաջացնող հայտարարություններ էլ են անում, քաղտեխնոլոգը նշեց, որ թիմը փորձառու է ոչ միայն մենեջմենթի, այլ նաև քաղաքական առումով. «Գերադասում են չափից ավելի շատ ակնկալիքներ չառաջացնել, որպեսզի հետո մեծ հիասթափություն չլինի, նախընտրում են ասել, որ վատ է լինելու, բայց հետո անել լավը և դրանից հասարակական ֆիդբեկը ավելի լավ կլինի և իրենց իմիջը չի ընկնի»:
Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ իշխանության (ՀՀԿ-ի և նոր կառավարության) ներսում կա մեծ դիզբալանս, դա նաև բնականաբար բերելու է մեծ պայաքարի: Արդեն իսկ տեսանելի է այդ պայքարը տարբեր մեդիահարթակներում՝ հայտարարությունների տեսքով. «Մինչև ընտրությունները հակասությունները կխորանան: Եթե իշխանությունում եղավ չիստկա, ապա ՀՀԿ-ի համագումարում լինելու է խիմչիստկա: Մի կողմից մաքրման, մյուս կողմից՝ նոր դեմքերի ներմուծման մասին է խոսքը՝ ի դեմս Կ. Կարապետյանի և նրա թիմի: Կարեն Կարապետյանը լուրջ քայլեր է արել, տրված էր քարտ բլանշ և եթե չասենք 100 տոկոսով, ապա գոնե 90 տոկոսով օգտագործեց: Պարզ է, որ նրան քաղաքական հենարան է պետք, ԱԺ-ում պետք է ունենա ուժ, որպեսզի կարողանա ծրագրեր իրականացնել: Կ. Կարապետյանը կհամաձայնի մտնել ՀՀԿ մի պայմանով, եթե այնտեղից դուրս գան շատ օդիոզ դեմքեր, ինչպես որ կառավարությունից դուրս եկան»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող խուսակցություններին՝ Կ. Քոչարյանը նշեց, որ մեդիա դաշտում այդ մասին խոսում են հիմնականում ԲՀԿ ներկայացուցիչները: «Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենք եթե չունենան Գ. Ծառուկյանի նման լիդեր, չեն կարող հասնել այն արդյունքներին, որոնք ունեցել են 2012-ին: Երկար տարիներ տեսնում էինք, որ խնդիրը Գագիկ Ծառուկյանի քաղաքական խարիզմայի մեջ չէ, չեմ համարում, որ նա քաղաքական գործիչ էր, բայց հասարակության կողմից ընկալվում էր որպես լավ հասարակական գործիչ, լավ մարդ: ԲՀԿ-ն, ելնելով կուսակցական շահերից, հայտարարում է, որ կա Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու պահանջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































